Ծրագրավորման համաշխարհային ուսանողական ամենամյա ICPC մրցույթում Հայաստանը ինչպես մասնակցության, այնպես էլ հաջողությունների բավականին մեծ փորձ ունի: Վերջին օլիմպիադան օրեր առաջ Եգիպտոսում է անցկացվել. Մայր բուհը ներկայացնող 3 տղաներից կազմված թիմը թեև առաջին հնգյակում չէ, բայց ավելի քան 3 հազարի թիմերի շարքում բարձր հորիզոնական է զբաղեցրել: Ասում են` այսուհետև մեր երկիրը ներկայացնող մասնակիցների համար նոր՝ չափազանց բարձր նշաձող են սահմանել:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: