Միպ-ը Աժ-ում ներկայացրել է 2023 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և տարեկան զեկույցը: Անահիտ Մանասյանին կառավարող ուժից հարցրել են այս օրերին մեծ թափ հավաքող ատելության խոսքի, իշխանության հասցեին հնչող անեծքների վերաբերյալ: Ընդդիմադիրներն էլ բողոքել են ակցիաների ընթացքում ոստիկանության հետ գրանցվող բախումներից:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: