Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանում սպասում է 5.5 տոկոս տնտեսական աճ, կես տոկոսով ավելի է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսածը: Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնցից երևում է, որ առանցքային գրեթե բոլոր ոլորտներում կա ցուցանիշների բարելավում: Ավելին, տարվա առաջին քառորդում նվազել են սպառողական գները:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: