Նյու Դելին լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն նաև մտածում է պաշտպանական արտահանումը խթանելու մասին:
Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ արձագանքելով Ադրբեջանի դժգոհությանը, որ Հայաստանը և Հնդկաստանը գործակցում են պաշտպանության ոլորտում:
Ավելի վաղ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն չի կարող նստել ու սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին։