Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է ԱՄՆ այցը, որը նախատեսված էր մայիսի 9-ին: Այդ մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով աղբյուրներին: Վաշինգտոնում Էրդողանը պետք է հանդիպեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
Գործակալության տվյալներով` Էրդողանի այցի նոր ամսաթիվը կընտրվի առաջիկայում: Նույն աղբյուրի հաղորդմամբ` այցը հետաձգվել է Թուրքիայի նախագահի գրաֆիկում փոփոխությունների պատճառով: Թե այցի հետաձգման բուն պատճառը որն է` տեղեկություններ չեն հաղորդվում: