Վաշինգտոնն արդեն սկսել է Կիևին ռազմական նոր փաթեթի տրամադրումը, որն ավելի վաղ Ներկայացուցիչների պալատում և Սենատում հաստատվելուց հետո ստորագրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Պենտագոնի խոսնակը տեղեկացրել է, որ զինատեսակների մի մասը Ուկրաինա կհասնի մի քանի օրվա ընթացքում, «եթե ոչ ավելի շուտ»:
Պատրիկ Ռայդերը նաև նշել է, որ ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Ուկրաինա լրացուցիչ խորհրդականներ ուղարկելու հարցը, սակայն, պաշտոնյայի խոսքով՝ ուղարկվելու դեպքում նրանք չեն մասնակցելու ռազմական գործողություններին, առաջնագծի մոտ նույնպես չեն տեղակայվելու:
«Խորհրդականներն աշխատելու են դեսպանատանը: Իսկ այն փոքրաթիվ անձնակազմը, որն արդեն Ուկրաինայում է, աջակցություն է տրամադրում, օրինակ՝ նյութատեխնիկական ապահովման, զենքի վերահսկման հարցերում»,- հավելել է Ռայդերը: