Ապրիլի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավար Իրակլի Բերայայի հետ։
Ինչպես հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։