Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է Եվրախորհրդարանի բանաձևը, որով դատապարտում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը:
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի պատգամավորները և «նրանց վերադասները» ցանկանում են Վրաստանում հեղափոխություն կազմակերպել:
Ըստ Վրաստանի վարչապետի՝ եվրապատգամավորներն ակնկալում են, որ հոկտեմբերին Եվրահանձնաժողովը բացասական եզրակացություն կտրամադրի Վրաստանի՝ Եվրամիությանն անդմակցության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ, ուստի փորձում են բացասական ֆոն ստեղծել։