Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոնի Հովրեյթերը հայտարարել է, որ մի շարք երկրների անդամակցությունը Եվրամիությանը բխում է նաև Միության անվտանգության քաղաքականության շահերից։
«Ուկրաինայի, Բալկանյան պետությունների, Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի՝ Եվրոպական միության անդամ դառնալը բխում է ոչ միայն այդ երկրների, այլև անվտանգության քաղաքականության ոլորտում մեր սեփական շահերից»,- պատգամավորի խոսքը մեջբերվել է «Կանաչները Բունդեսթագում» X-ի միկրոբլոգում: