Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում արձանագրել է, որ հայկական տեսալսողական մեդիայում նկատվում է չարության խոսքի և ապատեղեկատվության նվազում: Տիգրան Հակոբյանը նաև փաստել է, որ 2011-2018 թվականներին հանձնաժողովն ընդամենը 15 վարույթ էր հարուցել, մինչդեռ միայն 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ: Հանձնաժողովի նախագահը դա բացատրում է նրանով, որ հանձնաժողովն ավելի ամբողջական է օգտագործում իր լիազորությունները:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: