«Սևան» ազգային պարկն այս տարի շատ ավելի խիստ է տրամադրված խեցգետնի ապօրինի որսի դեմ պայքարում: Ազգային պարկի տնօրենը հույս ունի, որ եթե իրենց հաջողվի ապօրինի բոլոր ցանցերը հանել, 3-5 տարվա ընթացքում հնարավոր կլինի վերականգնել խեցգետնի նախկին պաշարները: Ըստ տնօրենի` մեր հայրենակիցները պետք է սովորեն չմիջամտել Սևանա լճի կենսաբազմազանությանը: Դրա արդյունքում կհեշտանա նաև օրինական որսի թույլտվությունը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան