Հազար խոշոր հարկ վճարողների այս տարվա առաջին եռամսյակի ցանկում ավելի քան 320 նոր ընկերություն կա: Մասնագետներն ասում են, որ եթե այդքան նոր ընկերություն միանգամից հայտնվում է այս ցուցակում, ուրեմն երկրում բիզնես միջավայրը լճացած չէ: Հաջորդ նորությունն այն է, որ առաջատարն այլևս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չէ՝ գոնե այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով: