Նյու Դելին լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն նաև մտածում է պաշտպանական արտահանումը խթանելու մասին՝ հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ արձագանքելով Ադրբեջանի դժգոհությանը, որ Հայաստանը և Հնդկաստանը գործակցում են պաշտպանական ոլորտում:
Ավելի վաղ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն չի կարող նստել ու սպասել, երբ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը բացահայտ զինում են Հայաստանին։
Մանրամասները՝ ռեպորտաժում: