Կառավարությունը Հարկային օրենսգրքում լրացումներով առաջարկում է հարկային մարմնի ստորագրության փոխարեն ներմուծել QR կոդի տարբերակ, ինչը կօգնի էապես կրճատել փաստաթղթաշրջանառությունն ու խնայել ռեսուրսներ: Մեկ այլ նախագծով առաջարկվում է փոխել գույքահարկի վճարման կարգը. մեքենան տեխզննման տանելիս քաղաքացուն չստիպել ժամկետի ավարտից շուտ վճարել ամբողջ տարվա գույքահարկը: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծերին:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: