Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հանդիպել է «Լադանիվա» խմբի անդամների հետ։
Զրույցի ընթացքում Ժակլինն ու Լուին անդրադարձել են նախաեվրատեսիլյան շրջանին և պատմել իրենց տպավորությունների մասին։ Քննարկվել են նաև «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի առաջիկա ելույթն ու սպասելիքները։
Հովհաննես Մովսիսյանը հաջողություն և տպավորիչ ելույթ է մաղթել մեր պատվիրակներին։
Հայաստանի պատվիրակությունը մի քանի օրից կժամանի Մալմյո, որտեղ մեկնարկում են «Եվրատեսիլ 2024»-ի նախապատրաստական աշխատանքները։