Եվրախորհրդարանը ձայների 425 կողմ, 25 դեմ հարաբերակցությամբ ընդունել է «Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը նորից ընդունելու փորձերի և քաղհասարակության նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ» բանաձևը:
Փաստաթուղթը խստորեն դատապարտում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում Եվրոպական միության արժեքներին և սկզբունքներին։ Ըստ բանաձևի՝ «Վրաստանում օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը վնասում է Վրաստանի միջազգային վարկանիշին և սպառնում երկրի եվրատլանտյան ինտեգրմանը։
«Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները չպետք է սկսվեն, քանի դեռ այդ օրինագիծն օրակարգում է»,- ասված է խորհրդատվական բնույթ ունեցող բանաձևում: Եվրապատգամավորները նաև կոչ են անում Վրաստանի իշխանությանը՝ հարգել քաղաքացիների հավաքների ազատության և խաղաղ ցույցերի իրավունքը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ամոթալի է որակել Եվրախորհրդարանի բանաձևը: Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը ցանկանում է, որ Վրաստան գաղտնի ձևով «սև փողեր» հոսեն, որոնք կօգտագործվեն Հանրապետության շահերի դեմ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: