Ամենշաբաթյա ճապազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին:
«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական, հոգևոր, բարոյական և քաղաքական նշանակություն ունի մեր դաշնակից Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի, Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար։ Մենք միշտ ընկալել ենք այս ողբերգությունը որպես մեր սեփական ցավն ու դժբախտությունը»,- ասել է Զախարովան և հավելել, որ նախորդ օրը հիշատակի միջոցառումներ են անցկացվել Ռուսաստանի շատ քաղաքներում: