Կառավարության որոշմամբ ամառային զորակոչի ժամկետ է սահմանվել հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով, այն արժանացել է գործադիրի հավանությանը: Միջազգային համաձայնագրերով՝ Իրանում կստեղծվի Հայաստանի գլխավոր հյուպատոսություն, նստավայրը՝ Թավրիզ:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համաձայնագրով կնախատեսվի 2.72 մլն եվրոյի նոր տրանշ, որը կուղղվի Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:
Հանրապետության ճանապարհների վիճակի բարելավմանն ուղղվել է ևս 1,7 մլրդ դրամ:
Կառավարության նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: