Ռուսաստանը Բելառուս մի քանի տասնյակ ժամանակակից միջուկային զինամթերք է մատակարարել՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Համաբելառուսական ժողովրդական ժողովում:
Նա նաև նշել է, որ որոշում է կայացրել Բելառուսի տարածքում այդ զինամթերքի տեղակայման, պահպանման և «Իսկանդերների» գործողությունների վերաբերյալ։ «Վերջինս շատ վտանգավոր և շատ հզոր զենք է, այն արդեն դրսևորել է իրեն Ուկրաինայում. ամեն ինչ կանոնակարգված է, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի աշխատակիցները լավ գիտեն, թե ինչ անել և որ իրավիճակում»,- ասել է Լուկաշենկոն։ Նա նաև հայտարարել է, որ բելառուսական տարածքի վրա հարձակման դեպքում ագրեսորը ակնթարթային պատասխան կստանա բոլոր տեսակի զենքերով թե՛ Մինսկից, թե՛ Մոսկվայից։ Նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը, թե Բելառուսի վրա հարձակումը կդիտվի որպես հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: