Շատերի կյանքեր խլող ճանապարհատրանսպորտային պատահարները շարունակում են մտահոգիչ լինել ցանկացած երկրի համար: Խնդրի կանխարգելման ու լուծման նպատակով ծրագիր է մշակել ՄԱԿ-ը, ներկայացրել իրավասու նախարարություններին: Նորարարական գործիքներով վերլուծել են 23 հազար ճանապարհային վթար: Դուրս են բերել սև կետերը և աշխատել 20 հազարից ավելի վարորդի հետ: Արդյունքում մոտ 18 տոկոսով նվազել են ճանապարհային կանոնների խախտումները: Այս վերլուծությունների հիման վրա կշարունակվի խնդրահարույց ճանապարհների բարեկարգումը:
Մանրամասները՝ Վրույր Մկրտչյանի ռեպորտաժում: