Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց մեծահասակների հավաքականի 3 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը, դուրս են եկել Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքել է 14.416 միավոր և ապահովել իր մասնակցությունը եզրափակչում:
Արթուր Ավետիսյանն օղակների վարժության որակավորման փուլում հավաքել է 14.633 միավոր, իսկ Գագիկ Խաչիկյանը նժույգ-թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել՝ որակավորման փուլում հավաքելով 14.600 միավոր:
Մեծահասակների առանձին գործիքների եզրափակիչները կկայանան ապրիլի 26-ին:
Ապրիլի 25-ին՝ ժամը 19:30-ից, պայքարի մեջ կմտնեն երիտասարդները` Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:
Եվրոպայի առաջնության բազմամարտի մրցումներում կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին: