ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին:
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատմանն առնչվող բոլոր հարցերի՝ բացառապես դիվանագիտական մեթոդներով կարգավորմանը։
Հիմք ենք ընդունում այն, որ համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի, դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ընդունած եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,- ասել է Զախարովան։