ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված միջոցներից մոտ 1,7 միլիարդ դրամ կհատկացվի հիմնանորոգման, միջին նորոգման աշխատանքների, նախագծերի համար վճարումների և կառուցված ճանապարհների՝ վերջին 5 տոկոսների վճարման համար: Ընդհանուր գումարը 5,3 միլիարդ դրամ է: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ ապրիլի 25-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ են»,- ասաց նախարարը:
Վարչապետը թվարկեց հիմնանորոգման, միջին նորոգման ենթակա ճանապարհները, ապա հետաքրքրվեց՝ այս տարի ճանապարհաշինության պլանները նորմա՞լ են ընթանում: Գնել Սանոսյանը զեկուցեց. «Ե՛վ նախորդ տարվանից անավարտ աշխատանքներ ունենք, և՛ նոր մրցույթներ ունենք, նորմալ ընթանում են»: