ԱՄՆ սենատոր Բիլլ Քեսիդին X-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հետևյալ գրառումն է արել.
«Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը: Հաշվի առնելով, որ դա տեղի է ունենում ԼՂ հայերի ցեղասպանությունից հետո, մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը: «Այլևս երբեք»-ը ինչ-որ բան պետք է նշանակի. դրանք չեն կարող դատարկ խոսքեր լինել»: