«Այսօր հարգում ենք հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանություններից մեկի զոհերի հիշատակը»,- Իքսի միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ Եվրախորհրդարանը 1987 թվականի հունիսի 18-ի բանաձևում Օսմանյան կայսրության տարածքում 1915-17 թվականներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն», - նշել է Մարինա Կալյուրանդը: