«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 25-ին ժամը 07:00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 07:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Վարսեր, Գագարին և Ջրառատ բնակավայրերի, Սևանի թերակղզու Նախագահի նստավայրի, Հայ Առաքելական Եկեղեցու Գևորգյան հոգևոր ճեմարանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: