Եվրախորհրդարանում Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ջամբասկին X-ի իր միկրոբլոգում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին: Իրադարձության նպատակն էր համակարգված ոչնչացնել հայ ժողովրդին և նրա ինքնությունը Օսմանյան կայսրությունում: Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա ու չենք ների:
Հիշիր և պահանջիր: Երբեք չմոռանաս»,- գրել է բուլղարացի պատգամավորը: