Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Հայերն ավելի ոչինչ չեն ուզում, քան խաղաղ ապրելը հողում, որը նշանավորել են իրենց մշակույթով, աշխատանքով և հիշողությամբ։
Ես անդադար աշխատել եմ, որպեսզի հասնեմ նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ ու պատժամիջոցներ կիրառվեն։ Երբեք չեմ հուսահատվի դա անելուց, որպեսզի ցեղասպանության ժխտումը երբեք չհանգեցնի դրա վերսկսմանը»: