Չնայած ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը սահմանափակելու՝ Հայաստանի որոշմանը՝ դաշինքը լիովին պահպանում է պարտավորությունները Երևանի նկատմամբ՝ «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Իմանգալի Տասմագամբետովի խոսքով՝ եթե հայկական կողմը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը:
«Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց այդ դեպքում կսկսեն գործել տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել»,- շեշտել է գլխավոր քարտուղարը։
Միաժամանակ, Տասմագամբետովը հույս է հայտնել, որ Հայաստան-ՀԱՊԿ առճակատման հավանականությունը զուտ հիպոթետիկ է: «Անհրաժեշտ է հաշվի առնել կողմերի ռեսուրսային բազան և իրական հնարավորությունները: Այնպես որ, առճակատման հարցն այժմ ակտուալ չէ, սակայն վերլուծություն է պահանջում»,- հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
«ՀԱՊԿ-ն իր աշխատանքում նաև հաշվի է առնում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվությունը, սակայն ՀԱՊԿ-ը փափուկ դաշինք է առաջարկում, որը ենթադրում է հարգանք մասնակից երկրների ինքնիշխանության նկատմամբ»,- նշել է պաշտոնյան՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ ՆԱՏՕ-ն զարգացնում է գործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ: