Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան:
Նրանք շրջայց են կատարել և ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, առանձնակի հետաքրքրություն ցուցաբերել ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» ցուցադրությանը:
Այցի ավարտին պատվիրակության անդամները նաև գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: