Գլենդելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մի ամբողջ շաբաթ են հատկացրել: Քաղաքապետարանն էլ բանաձև է ընդունել, Կոնգրեսից և նախագահից պահանջել Հայաստանին 750 մլն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել բռնի տեղահանված արցախահայերին, երաշխիքներ ստեղծել նրանց անվտանգ վերադարձի համար, Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել հայ ժողովրդի ցեղասպանություն իրականացնելու համար: