«Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք՝ նշել է վարչապետը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն:
Ուղերձներ են տարածել նաև Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահն ու արտաքին գործերի նախարարությունը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: