Արդեն 109-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է:
Նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է
վերածնվել, ցավից չկոտրվել և համախմբվել մեկ նպատակի շուրջ։
Այսօր արդեն, ունենալով անկախ պետություն, մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը հանուն մեր երեխաների երջանիկ ապագայի»,- գրել է քաղաքապետը: