Ապրիլի 24-ին` ժամը 00:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ GAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ք. Խ., ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. խողովակից առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականցրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի գոտի։