Թեհրանը ողջունում և հարգում է սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունը՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։
Նրա խոսքով՝ Երևանը և Բաքուն պետք է շարունակեն սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության:
Նա ընդգծել է, որ այդ գործընթացը պետք է հիմնված լինի երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա։