Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ապրիլի 23-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում:
Կողմերը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը: