Ապրիլի 19-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին: Դեսպան Մակունցի հետ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա մարտահրավերներին, Հայաստանի անվտանգային իրավիճակին, խաղաղության օրակարգին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
6-շաբաթյա կրթական ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի տարածաշրջանների և այլ երկրների ներկայացուցիներ, բաղկացած է բարձր մակարդակի հանդիպումներից քաղաքականություն մշակողների, լրագրողների, գիտնականների, ռազմական անձնակազմի, բիզնես առաջնորդների, հասարակական կազմակերպությունների և տարածաշրջանային փորձագետների հետ, որոնց միջոցով կրթաթոշակառուները ծանոթանում են ԱՄՆ-ում պետական և մասնավոր հատվածների աշխատանքի հեռանկարներին: Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ունենում այցելելու դեսպանատներ և ծանոթանալու մասնակից երկրների երկկողմ հարաբերություններին Միացյալ Նահանգների հետ։