Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով երկրի հարավային շրջաններում ջրհեղեղներ են, կան զոհեր և անհետ կորածներ: Տասնյակ բնակելի շինություններ են վնասվել և ավերվել: Տեղաշարժվել հնարավոր է միայն նավակներով:
Գուանդուն շրջանի իշխանությունը 110000 քաղաքացու է տարհանել: Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Տարածաշրջանին հասցված վնասը գնահատվում է շուրջ 20 մլն դոլար:
Ավելի վաղ չինական ԶԼՄ-ները գրում էին, որ երկրի հյուսիսում գետերի մակարդակը կարող է հասնել առավելագույնին, ինչը 100 տարին մեկ է պատահում: