ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Հայաստան խմբակցության ներկայացրած՝ սահմանագծման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծին: Հիմնական զեկուցող Արթուր Խաչատրյանը պնդել է, որ Բաքվի հետ բանակցել պետք է, սակայն հիմք ընդունելով ոչ թե 1991-ի Ալմա Աթայի հռչակագիրը, այլ 1993-ի փաստացի սահմանները: Կառավարող ուժից հարցրել են՝ ինչ պետք է անել, եթե 93-ի փաստացի շփման գիծը հակասության մեջ մտնի 91-ի պետական սահմանի հետ:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: