Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ, մասնավորապես, տեղադրվել են անվտանգության տարրեր, կատարվել է գծանշում, սահմանվել են երթևեկության կազմակերպման կղզյակներ։