Վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի առանցքում է եղել հայ-ադրբեջանական կարգավորմումը, ՀԱՊԿ-ի հետ հետագա գործակցությունը, Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 29,743 քառ. կմ տարածքից անդին Հայաստանը հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ, և այս հենքի վրա պետք է կառուցել և զարգացնել մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Փաշինյանը հույս է հայտնել, որ սահմանազատման գործընթացում կվերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: