ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել Իջևան քազաքում գործող «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտում։ Ստուգմամբ պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
-
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքն ու սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման.
-
աշխատանքային մակերևույթները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, առկա են եղել կոռոզիայի հետքեր.
-
առաստաղի վերին հատվածները եղել են աղտոտված, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը.
-
հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերի երեսպատման սալիկները եղել են թափված և ոչ ամբողջական.
-
խոհանոցի պատուհաններից մի քանիսին բացակայել են միջատապաշտպան ցանցերը։
Հայտնաբերվել են նաև մի շարք այլ խախտումներ: Ստուգման արդյունքները ամփոփման փուլում եմ, սակայն հաշվի առնելով խախտումների վտանգավորությունը՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է, և սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Ստորև՝ հանրային սննդի օբյեկտում հայտնաբերված խախտումների լուսանկարները: