Սլովենիայի արտգործնախարարությունը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Երևանին ու Բաքվին՝ սահմանազատման հարցում համաձայնության գալու համար:
«Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի վերաբերլյալ և շնորհավորում է երկու կողմին կայուն խաղաղությանն ուղղված այս քայլի կապակցությամբ»,- գրված է հաղորդագրության մեջ։