Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Այս մասին Тelegram-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ:
Իսպանիայի Թագավորության Պալմա քաղաքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:
Ապրիլի 21-22-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունգարիայի, Մալթայի, Ռումինիայի, Մոլդովայի, Ավստրիայի, Կանադայի, Անդորրայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կիպրոսի և այլ խորհրդարանների ղեկավարների հետ:
Քննարկվել են Եվրոպայում և Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ալեն Սիմոնյանը կարճ հանդիպում է ունեցել նաև Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ: