ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի
Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:
Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջև կարծիքների, տեղեկատվության և փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը և վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով:
Համաժողովի շրջանակում նախատեսվում են ԱԺ նախագահի ելույթը և մի շարք
երկկողմ հանդիպումներ: