Ապրիլի 22-ին` ժամը 18:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը բռնկվել է Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:51-ին։ Այրվել են երկհարկանի տան տանիքից 40 քմ հատված և եռահարկ տան 2-րդ հարկում գտնվող սենյակը՝ 25 քմ, բաց պատշգամբը՝ 10 քմ, միջանցքը՝ 10 քմ և տանիքի փայտե կառուցատարրերը՝ 150 քմ։