ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել արդիական հարցեր: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողի հարցին, թե մտավախություն կա՞, որ Երևանը կպահանջի Հայաստանից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը, Կրեմլի խոսնակը նշել է, որ այդ մասով որևէ ազդակ չկա:
Ապրիլի 20-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական սահմանապահ հենակետերը դուրս կբերվեն Տավուշի մարզի սահմանային գոտուց այն բանից հետո, երբ այդ հատվածներում իրականացվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումն ու դրան հաջորդող սահմանագծումը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: