Արմավիրում հիմնանորոգում են 30 տարուց ավելի չգործող Խանջյան գյուղի մանկապարտեզը։ Շինարարական աշխատանքներում ընդգրկվել են ինչպես արցախցիներ, այնպես էլ գյուղի բնակիչներ, որոնք նախկինում արտերկիր էին մեկնում աշխատանքի: Հիմնանորոգումից հետո նաև գազիֆիկացում կիրականացվի, կբարեկարգվի տարածքը, ու մարզասարքեր կտեղադրվեն: Ակտիվ շինարարական եռուզեռ է նաև Մեծամորի 2 դպրոցում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: