ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մաթևոս Հախվերդիին օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մաթևոս Հախվերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- նշված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Աննա Կարապետյանը ևս նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Կարապետյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։