Ապրիլի 17-ին կայացել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հերթական հանդիպումը Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ:
Ինչպես հայտնում են ՀԱԷԿ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև Չեխիայի ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում քննարկվել են չեխական կազմակերպությունների հետ ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքները, հետագա քայլերը և հնարավոր հեռանկարները:
Skoda JS a.s., ES Group, ZAT a.s. ընկերությունները տևական ժամանակ համագործակցում են ՀԱԷԿ-ի հետ: Ներկայացված պրեզենտացիաներում վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչներն առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրեցին իրենց արտադրանքի և մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Հնարավորություն էր ստեղծվել բավականին ջերմ և տրամադրող մթնոլորտում քննարկել երկու կողմերին հետաքրքրող հարցերը, իսկ ներկայացված տեղեկատվությունը, անշուշտ, օգտակար կլինի իրագործվող համագործակցությունն ընդլայնելու և նոր փոխհարաբերություններ հաստատելու առումով:
Այցի ավարտին կազմակերպվեց նաև կայանի արտադրական տարածքների շրջայց: